Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվրոպան չի կարող իրեն «ազգային եսասիրություն» թույլ տալ

Եվրոպան չի կարող իրեն «ազգային եսասիրություն» թույլ տալ
05.03.2016 | 14:44

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ փախստականների հոսքն Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից դեպի ԵՄ երկրներ կարելի է «արաբական ներխուժում» անվանել: LʼOsservatore Romano թերթը գրել է, որ Ֆրանցիսկոսը կոչ է արել Եվրոպային հաղթահարել անասելի միգրացիոն ճգնաժամը և օգուտ քաղել: Պոնտիֆիկոսն ընդգծել է նաև, որ Եվրոպան չի կարող իրեն «ազգային եսասիրություն» թույլ տալ։ Նրա կարծիքով` ԵՄ պետությունները պետք է նոր խթան գտնեն միասնության ճանապարհին:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ